Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Միլիարդատեր Բլումբերգը որոշել է խանգարել Թրամփին

Միլիարդատեր Բլումբերգը որոշել է խանգարել Թրամփին
25.11.2019 | 14:08

Ամերիկացի միլիարդատեր և Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտարարել է նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին՝ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին պարտության մատնելու և «Ամերիկան վերականգնելու» համար: Twitter-ի իր էջում նա գրել է «Մենք չենք կարող մեզ թույլ տալ նախագահ Թրամփի անխոհեմ և ոչ բարոյական գործողությունների ևս չորս տարի»: Բլումբերգի նախագահական հավակնությունների մասին հայտնի է դարձել նոյեմբերի սկզբին՝ հայտարարվեց, որ 77-ամյա քաղաքական գործիչը դեմոկրատների շրջանում չի տեսնում ուժեղ թեկնածուներ, ուստի որոշել է մասնակցել նախագահական ընտրություններին, քանի որ Թրամփին համարում է «աննախադեպ սպառնալիք» ամերիկյան ազգի համար: Բլումբերգը Bloomberg տեղեկատվական-վերլուծական գործակալության հիմնադիրն ու սեփականատերն է և աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը. նրա կարողությունը գնահատվում է ավելի քան 50 միլիարդ դոլար:

Դիտվել է՝ 507

Մեկնաբանություններ