Խորհրդային Միության հավաքականի և Երևանի «Արարատ»-ի լավագույն ֆուտբոլիստներից Խորեն Հովհաննիսյանը մտադիր է առաջադրել թեկնածությունը Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։
«Ես երկար ժամանակ է ֆուտբոլի մեջ եմ, ֆուտբոլով եմ զբաղվում, ինձ համար շատ ցավալի է այսօրվա մեր ֆուտբոլի վիճակը։ Սա կուտակված էր ու եկավ ու պայթեց, արդեն բացահայտվեց։ Դրա համար ես իմ թեկնածությունը դնում եմ, որպեսզի մենք ունենանք լավ ֆուտբոլ, զարգացնենք մեր հայկական ֆուտբոլը, որովհետև մենք ֆուտբոլային երկիր ենք և լավ հաջողություններ ենք ունեցել»», - հայտարարեց Խորեն Հովհաննիսյանը: