Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Անկարան դադարեցրել է հարձակումը Սիրիայում հյուսիսում

Անկարան դադարեցրել է հարձակումը Սիրիայում հյուսիսում
25.11.2019 | 19:53

Թուրքիան չի շարունակում ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում՝ Reuters-ին տեղեկացրել է Թուրքիայի անվտանգության ուժերին մոտ կանգնած անանուն աղբյուրը: «Թուրքիան ամբողջությամբ հավատարիմ է ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետ Սիրիայի հյուսիս-արևելքում տիրող կացության շուրջ պայմանավորվածություններին և չի շարունակում ռազմական հարձակումը», - նշել է Reuters-ի աղբյուրը:


Թուրքական իշխանությունները պնդում էին, որ Մոսկվան և Վաշինգտոնը չեն կատարում պայմանավորվածությունները` չցանկանալով քրդական ուժերն ամբողջությամբ դուրս բերել թուրք-սիրիական սահմանի երկայնքով ստեղծված անվտանգության գոտուց:

Դիտվել է՝ 368

Մեկնաբանություններ