Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Արցախի ԱԳՆ-ն հրապարակում է ադրբեջանցի լրագրողների այցի մանրամասները

Արցախի ԱԳՆ-ն հրապարակում է ադրբեջանցի լրագրողների այցի մանրամասները
25.11.2019 | 19:55

Արցախի ԱԳՆ-ն տեղեկատվություն է ներկայացրել ադրբեջանցի լրագրողների այցերի մասին: Նոյեմբերի 20-21-ը ադրբեջանցի լրագրողները եղել են Գանձասարի վանական համալիրում, շրջայց կատարել Շուշիում, այցելել «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան», երկրաբանության և կերպարվեստի պետական թանգարաններ, ծանոթացել քաղաքի տեսարժան վայրերին։

Ստեփանակերտում լրագրողներն այցելել են «Ղարաբաղ կարպետ» գորգագործական ընկերություն, Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, «Արցախբիո» պահածոներ արտադրող ընկերություն, կայացել են հանդիպումներ Արցախի քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: «Այս նախաձեռնությունը, որը համաձայնեցվել է կողմերի հետ, անհրաժեշտ է դիտարկել որպես փորձնական քայլ՝ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման շրջանակներում խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով: Արցախյան կողմը վերջին 20 տարիներին բազմիցս հանդես է եկել վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանն ուղղված առաջարկություններով, այդ թվում` լրագրողների փոխայցերի վերաբերյալ», - ասված է հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 499

Մեկնաբանություններ