Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ԱՄՆ դեսպանը հանդիպել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների հետ

ԱՄՆ դեսպանը հանդիպել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների հետ
25.11.2019 | 19:56

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների հետ: Դեսպանին ուղեկցել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Ռայան Քեմբելը, քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը: ՀՅԴ Հայաստանի կառույցը ներկայացրել են ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԳՄ անդամներ՝ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը և Աշոտ Սիմոնյանը: Իշխան Սաղաթելյանն ընդհանուր գծերով ներկայացրել է իշխանափոխությունից հետո Հայաստանում ձևավորված քաղաքական իրողությունները: Նա հնչեցրել է ՀՅԴ Հայաստանի կառույցի գնահատականներն ու մի շարք մտահոգություններ բարձրաձայնել երկրում ընթացող քաղաքական գործընթացների առնչությամբ:


Հանդիպմանը մասնակից՝ ՀՅԴ ԳՄ մյուս անդամները շեշտել են իրական, բովանդակային և համակարգված բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը, միաժամանակ իրենց անհանգստությունն են արտահայտել երկրում սահմանադրական և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ նկատվող անառողջ գործընթացների կապակցությամբ:
Դեսպան Թրեյսին նշել է. «Ես արժևորում եմ ԱՄՆ դեսպանատան երկարամյա հարաբերությունները Հայաստանի քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ ՀՅԴ-ի հետ: ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական ու սոցիալական կառավարմանն աջակցելու՝ իր հանձնառությանը, ինչպես եղել է մեր դիվանագիտական հարաբերությունների 27 տարիներին»:

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ