Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Էդմոն Մարուքյան. Ցույց եք տալիս, որ Հայաստան շատ լուրջ ներգաղթ կա. պարզվում է՝ այդպես չէ

Էդմոն Մարուքյան. Ցույց եք տալիս, որ Հայաստան շատ լուրջ ներգաղթ կա. պարզվում է՝ այդպես չէ
25.11.2019 | 19:57

Արևելյան Եվրոպայի երկրները ներգաղթյալների մեծ հոսքի խնդիր ունեն, իսկ Հայաստանն օբյեկտիվորեն առայժմ այդպիսի խնդիր չունի։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

«Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք պիտի ուղղակի, առանց ինչ-որ զսպող կամ երաշխավորող գործիքների բացվենք ամբողջ աշխարհի առաջ։ Բայց, միևնույն ժամանակ, եկեք չխաբենք մեզ. աշխարհի բոլոր մարդիկ նստած չեն սպասում մեզ, թե երբ են ներգաղթելու Հայաստան՝ բարեբախտաբար և միաժամանակ՝ ցավոք», - ասաց նա։ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հշեցրեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարությունը։ «Պարոն Բագրատյանը նման հայտարարություն է արել, և ձեր իշխանությունը չի պատասխանել, հետևաբար, ընդունում է այդ հայտարարությունը, որ ներգաղթի թվերը մանիպուլացնում եք այլ ազգերի՝ Հայաստան մուտքով։ Ընդհանուր ստատիստիկան ցույց եք տալիս, որ Հայաստան շատ լուրջ ներգաղթ կա։ Պարզվում է՝ այդպես չէ։ Լավ կլինի, պարոն Ռուբինյան, որ ձեր իշխանությունը հստակ պատասխանի այդ հայտարարությանը, որ մենք պարոն Բագրատյանի կողմից չմանիպուլացվենք», - նկատեց Էդմոն Մարուքյանը։ Ռուբեն Ռուբինյանը շեշտեց, որ գործընկերը թվերին չի ծանոթացել։


«Պարոն Մարուքյան, եթե գնանք մանիպուլյատիվ ուղով, կարող ենք ասել, որ երևի մի հարյուր հազար Հնդկաստանի քաղաքացի՞ է եկել Հայաստան, ու ցույց են տալիս, որ լցնում են», - ասաց Ռուբինյանը։ Մարուքյանը հայտարարեց, որ Հայաստանում 37 հազար հնդիկ կա, Ռուբինյանը հերքեց նրան։ «Հույս ունեմ, որ բացի Բագրատյանից, մեկ-մեկ քաղաքական այլ գործիչների էլ կլսեք», - դիմելով Էդմոն Մարուքյանին՝ ասաց Ռուբեն Ռուբինյանը:

Դիտվել է՝ 482

Մեկնաբանություններ