Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն միջուկային էներգետիկայի ոլորտում չորս նախագիծ են համաձայնեցրել

Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն միջուկային էներգետիկայի ոլորտում չորս նախագիծ են համաձայնեցրել
25.11.2019 | 19:58

Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն չորս նախագիծ են համաձայնեցրել միջուկային էներգետիկայի ոլորտում, հայտնել է IRNA պետական գործակալությունը` հղում անելով Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադիին:

«Ավելի քան մեկ միլիոն եվրո (մոտ 1,1 միլիոն դոլար) արժողությամբ այդ նախագծերը, որոնց ֆինանսավորումն կիրականացնելու է ՄԱԳԱՏԷ-ն, վերաբերում են տարբեր ոլորտների», - հայտարարել է Աբադին: Նա նշել է, որ նախագծերն ընդգրկում են անվտանգության ապահովման, հետազոտական միջուկային ռեակտորների առաջմղման, միջուկային վառելիքի բնագավառում կադրային ներուժի հետ աշխատանքի, միջուկային թափոնների օգտահանման ոլորտները: Մշտական ներկայացուցիչը հավելել Է, որ էներգետիկ կայանների և ուռուցքաբանական հիվանդությունների կանխման ոլորտում երկու նախագծեր ՄԱԳԱՏԷ-ի հետ արդեն ընթացքի մեջ են, կշարունակվեն 2020 և 2021-ին:

Դիտվել է՝ 454

Մեկնաբանություններ