Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Արամ Սարգսյան. Դեմ չեմ, որ Տեր-Պետրոսյանը հրապարակի այդ նամակները

Արամ Սարգսյան. Դեմ չեմ, որ Տեր-Պետրոսյանը հրապարակի այդ նամակները
25.11.2019 | 19:59

Եղբայրս և Լևոն Տեր-Պետրոսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո նամակագրական շատ երկար ու լուրջ կապ են ունեցել՝ «Պրոֆիլ» հաղորդման շրջանակներում հայտարարել է նախկին վարչապետ Արամ Սարգսյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, որ առաջին նախագահի հրաժարականի գործում էական նշանակություն է ունեցել Վազգեն Սարգսյանը։

«Եղբայրս ոչ թե հակադրվեց Լևոնին՝ ասելով, որ ոչ և այլն, ինքն ասաց, որ մենք իրավունք ունենք ու մենք դեռ պիտի կարողանանք ապացուցել, որ մենք ենք ճիշտը, ոչ թե Լևոնը։ Խնդիրը Ղարաբաղի հիմնահարցի լուծման փոխզիջումային տարբերակի՝ փոխզիջման չափերին էր վերաբերվում։ Ոչ թե Վազգենն ընդհանրապես դեմ էր փոխզիջմանը, չկա այդպիսի բան։ Այս առումով հիմնական խնդիրը վերաբերվում էր Լաչինին և Քելբաջարին և այս առումով լուրջ մտավախություններ ունեին թե Վազգենը և թե այդ ժամանակ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Բաբայանը։ Բարեբախտաբար բացի Վազգենից, ողջ են մնացածները, կհիմնավորեն և նաև Լևոն Տեր-Պետրոսյանը», - ասել է Արամ Սարգսյանը։ Նրա դիտարկմամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի անհամաձայնությունները բացառապես գաղափարական հենքի վրա են եղել. «Գաղափարական վեճի խնդիր կար, ոչ թե անձնական թշնամանքի։ Եղբայրս և Լևոն Տեր-Պետրոսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո նամակագրական շատ երկար ու լուրջ կապ են ունեցել։ Հրաշալի նամակներ կան, որոնք Լևոն Տեր-Պետրոսյանը Վազգենի գրածները իրեն տվել է ինձ, ես էլ իր գրածները տվել եմ իրեն։ Մենք երկուսս էլ ունենք այդ նամակները։ Դրանք թե ներքաղաքական թեմաներին են վերաբերվում, թե անձնական խնդիրներ ունեն։ Ես պիտի ասեմ, որ նամակներից յուրաքանչյուրը ոչ միայն ինչ-որ բանով չի պակասեցնի, այլ ընդհակառակը կբարձրացնի թե Լևոն Տեր-Պետրոսյանի դերն ու հարգանքը այդ մարդու հանդեպ, թե Վազգենի», - շեշտել է նախկին վարչապետը։ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ այդ նամակները կարող են դառնալ հանրության սեփականությունը, եթե նման համաձայնություն տա Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Ես չեմ կարող Վազգենի փոխարեն որոշել իր նամակները հրատարակել։ Լևոն Տեր-Պետրոսյանը քանի ողջ է, ինքը, երբ ուզենա, երբ ցանկություն ունենա՝ իր իրավունքն է, բացարձակ դեմ չեմ, որ ինքն այդ նամակները հրատարակի։ Դրանից հետո նոր արդեն կդառնա պետության, երկրի խնդիրը, եթե կհամարեք։ Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ-ինչ խնդիրներով համարում է, որ ամենայն հավանականությամբ, չգիտեմ, ես չեմ հարցրել, թե ինչու ու ինձ իրավունք էլ չեմ վերապահել նման հարց տալ իրեն։ Ես կարծում եմ, որ այդ նամակներում կան որոշակի բաներ, որոնք խիստ անձնական են, որոնք վերաբերվում են նաև որոշակի անհատների մոտեցման և որոնք այս փուլում, երբ Ղարաբաղի հիմնահարցով որոշակի կոնկրետություն չկա, կարող է խնդիրներ առաջացնել։ Ես համոզված եմ, որ Ղարաբաղի հարցի ցանկացած կոնկրետության կամ լուծման ընդառաջ արվող քայլերի պարագայում Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ խնդիր չի ունենա այդ նամակներն իր որևէ ժողովածուում դնելու կամ որևէ կերպ տպագրելու, ինքը դա շատ ավելի լավ է կարողանում անել», - ասել է Արամ Սարգսյանը:

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ