Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Բանակը Բեյրութում հոկողության տակ է առել իրադրությունը

Բանակը Բեյրութում հոկողության տակ է առել իրադրությունը
25.11.2019 | 20:01

Բանակը և անվտանգության ուժերը հսկողության տակ են առել իրադրությունը Բեյրութի կենտրոնում, որտեղ ավելի վաղ անկարգություններ ու բախումներ են եղել խաղաղ ցուցարարների, «Հեզբոլլահ» և «Խարակետ Ամալ» շարժումների կողմնակիցների միջև: Բանակն ընդհարումներից խուսափելու համար երկու շարքով ցուցարներին բաժանել է շիաների կուսակցությունների կողմնակիցներից՝ նրանց թույլ չտալով մոտենալ մեկմեկու: Երկու ճամբարները քարեր են նետում միմյանց վրա: Երկուստեք լսվում են նաև վիրավորանքներ: Հաղորդվում է տուժածների մասին: «Հեզբոլլահի» և «Ամալի» կողմնակիցները հավաքվել են Բեյրութի կենտրոնում և ավիրել խաղաղ ցուցարարների վրանային ավանը, զանգվածային ծեծկռտուքը շարունակվել է մինչև բանակի և ոստիկանության լրացուցիչ ուժերի ժամանումը:

Դիտվել է՝ 553

Մեկնաբանություններ