Haberler կայքի փոխանցմամբ՝ մամուլում երկար ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի և նախկին ԱԳ նախարար Ալի Բաբաջանի՝ նոր կուսակցություն հիմնելու մասին:
Նորաստեղծ կուսակցությանը կանդամակցեն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունից 42 պատգամավոր, և դրա շնորհիվ կուսակցությունն ավտոմատ կհայտնվի խորհրդարանում: Գյուլն ու Բաբաջանը նոր կուսակցություն ստեղծելու փոխարեն կանդամակցեն Դեմոկրատական կուսակցությանը, իսկ գալիք համագումարում կուսակցության նախագահ Գյուլթեքին Ույսալը պաշտոնը կզիջի Ալի Բաբաջանին: Այս լուրը տարածվել է, երբ Գյուլթեքին Ույսալը հայտարարել է, որ շուտով կկոտրվեն բոլոր կարծրատիպերը քաղաքականության մեջ: Ույսալն արդեն հանդիպել է կուսակցության նահանգային կառույցների հետ և տեղեկացրել սպասվող փոփոխությունների մասին:
Կուսակցությանը կմիանա նաև ազգայնական «Լավ» կուսակցության երկու անդամ: