Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Սպենդիարյանի 150 և Վերնոյի 100-ամյակները ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2020-2021-ի օրացույցում են

Սպենդիարյանի 150 և Վերնոյի 100-ամյակները ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2020-2021-ի օրացույցում են
25.11.2019 | 20:03

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանում նոյեմբերի 25-ին ընդունվել է որոշում՝ ընդգրկելու կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա և կինոռեժիսոր Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021թթ․ օրացույցում։ Հայաստանի Հանրապետության հայտերը ներկայացվել են գործընկեր երկրների աջակցությամբ։

Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի աջակցությամբ ներկայացված՝ «Կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյան», և Ֆրանսիայի ու Իտալիայի աջակցությամբ ներկայացված՝ «Կինոռեժիսոր Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյան» խորագրերը կրող հայտերն ստացել են կազմակերպության անդամ պետությունների հավանությունը։

Դիտվել է՝ 527

Մեկնաբանություններ