Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Նիկոլ Փաշինյան. Բոլոր հիմքերը կան պնդելու, որ 2019-ի տնտեսական աճը մոտ կլինի 7 տոկոսին

Նիկոլ Փաշինյան. Բոլոր հիմքերը կան պնդելու, որ 2019-ի տնտեսական աճը մոտ կլինի 7 տոկոսին
26.11.2019 | 14:15

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ՝ բոլոր հիմքերը կան պնդելու, որ 2019-ի տնտեսական աճը մոտ կլինի 7 տոկոսին: «Հույս ունենք՝ նաև կհատի 7 տոկոսի սահմանագիծը», - գրում է վարչապետը Ֆեյսբուքում: «Այսօր հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն, 2019-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.1 տոկոս: Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 8.8 տոկոս, շինարարության աճը՝ 4.5 տոկոս, առևտրի աճը 8.9 տոկոս, ծառայությունների աճը՝ 15.1 տոկոս: Արտահանումն ավելացել է 7.2 տոկոսով: Միջին ամսական աշխատավարձը աճել է 5.9 տոկոսով», - մանրամասնում է Փաշինյանը:
«Սրանք բավականին լավ ցուցանիշներ են, եթե չասեմ՝ շատ լավ», - ընդգծել է նա:

Դիտվել է՝ 616

Մեկնաբանություններ