ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար՝ ասել է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: