Բուլղարիան թույլատրել է ՆԱՏՕ-ին օգտագործել իր սևծովյան նավահանգիստը ռազմածովային ուժերի համակարգման նպատակով՝ դաշինքի և Ռուսաստանի միջև լարվածության ֆոնին: Համաձայնությունը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի՝ Սպիտակ տանը հանդիպումից հետո: