Այսօր վաղ առավոտյան 30-րոպեանոց վերջնագիր ներկայացնելուց հետո Թբիլիսիում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է բերել՝ խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին ցրելու համար, և բերման է ենթարկել բազմաթիվ ակտիվիստների:
Ընդդիմության առաջնորդներից Գիորգի Վաշաձեն լրագրողներին հայտնել է, որ ոստիկանությունը ձերբակալել է մի քանի անձանց, այդ թվում՝ մեկ ընդդիմադիր քաղաքական գործչի: Ոստիկանությունն այժմ վերահսկում է խորհրդարանի շենքի մուտքերը, ցուցարարների շղթան և նրանց մի քանի վրաններ շարունակում են մնալ տարածքում: Բողոքի ցույցերը վերսկսվել էին երեկ: