Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ուժերի հարաբերակցությունն ամեն րոպե կարող է փոխվել

Ուժերի հարաբերակցությունն ամեն րոպե կարող է փոխվել
26.11.2019 | 14:21

«Հրապարակը» գրում է. «Նոյեմբերի 30-ին Արցախում տեղի կունենա Արցախի ժողովրդավարական կուսակցության համագումարը, որը ղեկավարում է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Կուսակցությունը կհայտարարի գարնանն Արցախում տեղի ունենալիք ընտրություններին իր մասնակցության մասին, նախագահի թեկնածու կառաջադրի Աշոտ Ղուլյանին, նրա մեկնարկային դիրքերը փոքր-ինչ լավ են Մասիս Մայիլյանից, բայց երկուսն էլ զիջում են նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին։ «Արայիկ Հարությունյանը շատ ակտիվ է աշխատում, մանավանդ՝ թիմակիցներով Հայաստան այցելելուց և ՀՀ իշխանությունների հետ հանդիպումից հետո։ Ասում են՝ Մասիս Մայիլյանի թիմն էլ հստակ հարց է դրած եղել հայաստանցիների առաջ՝ ճշտել, թե ում է պաշտպանում Հայաստանը։ Նրան հասկացրել են, որ, որպես անցողիկ թեկնածու, Արայիկ Հարությունյանի վրա են կանգ առել։ Բայց ուժերի հարաբերակցությունն ամեն րոպե կարող է փոխվել, և հնարավոր է Աշոտ Ղուլյանի կողքը կանգնեն բոլորը` գեներալիտետը, հայաստանյան ընդդիմադիրները, մեդիա-տեխնոլոգիաները, ռուսաստանյան որոշ գործարարներ։ Խոսվում է Կամո Ավակումյանի, Գենա Ստեփանյանի (Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոնի քավորն է) մասին։ Ժամանակ դեռ կա, պետք է սպասել», - ասաց արցախյան աղբյուրը: Հարցին` նախագահական ընտրություններում ո՞ւմ է տեսնում որպես մրցակից, Աշոտ Ղուլյանն ասաց. «Չեմ կարծում, որ այս պահին կարելի է վերջնական պատասխան տալ այդ հարցին. մրցակցային դաշտը նոր-նոր է ձևավորվում»:

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ