Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Նիկոլ Փաշինյան. Մեզ ամենևին չի հետաքրքրում հսկողության տակ գտնվող դատական համակարգը

Նիկոլ Փաշինյան. Մեզ ամենևին չի հետաքրքրում հսկողության տակ գտնվող դատական համակարգը
26.11.2019 | 14:25

ՀՀ-ում այսօր մեծագույն մարտահրավերը դատական անկախ համակարգի կայացումն է, ՄԻՊ-ի գործունեության 15-ամյակի առթիվ ԱԺ-ում երկօրյա միջազգային համաժողովին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«ՀՀ-ում արձանագրում ենք, որ օրենսդիր ու գործադիր իշխանությանը զուգահեռ դատական իշխանությունն է նաև, որ նպաստել է մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումներին: Այսօր մեզ համար առաջնային մարտահրավեր է ունենալ անկախ դատական համակարգ: Ուզում եմ արձանագրել կառավարության կամքը՝ մեզ ամենևին չի հետաքրքրում հսկողության տակ գտնվող դատական համակարգը և մենք սկզբունքորեն դեմ ենք վերահսողության տակ գտնվող դատական համակարգ ունենալուն», - ասաց Փաշինյանը: Նա նկատեց, որ այսօր դատական համակարգը վերից վար պիտի ենթարկվի խորքային փոփոխությունների: Փաշինյանի խոսքով՝ այսօր ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, բայց պետք է ժողովրդավարությունը ուժեղ դարձնել ինստիտուցիոնալ առումով.
«ՀՀ-ն այսօր աներկբա ժողովրդավարական երկիր է, բայց այդ ժողովրդավարությունը հիմա գոյություն ունի ՀՀ-ում որպես էմոցիոնալ արտահայտություն, և դա 2018-ին ոչ բռնի թավշյա հեղափոխության էմոցիոնալ շարունակությունն է: Հիմա կարիք ունենք մեր երկրի ժողովրդավարությունը ուժեղ դարձնել ինստիտուցիոնալ առումով, որ դրա ապագան որևէ լիդերի, անձի, քաղաքական կուսակցության ճաշակից, տրամադրությունից ու հայեցողությունից կախված չլինի», - ասաց նա:


Վարչապետը գտնում է, որ ՄԻՊ ինստիտուտը Հայաստանում կայացել է և անուրանալի նպաստ ունեցել մարդու իրավունքների պաշտպանության գործում,
«Հույս ունենք, որ 2018-ին ՀՀ-ում տեղի ուենցած ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության համար նոր պայմաններ և միջավայր է ստեղծել, ընդհանրապես, մարդու իրավունքների պաշտպանության համար նոր պայմաններ են ստեղծվել», - ասաց Փաշինյանը՝ հավելելով. «Սա չի նշանակում, թե այսօր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը գտնվում է իդեալական վիճակում, սա նշանակում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կառավարության համար նույնպիսի առաջնահերթությունն է, ինչպես ՄԻՊ-ի»:

Դիտվել է՝ 711

Մեկնաբանություններ