Վիրավորանքը, ատելության խոսքը, անհանդուրժողականությունը լուրջ մարտահրավեր է խոսքի ազատությանը, ժողովրդավարությանը, ՄԻՊ հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ հրավիրված միջազգային համաժողովին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ խոսելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի մարտահրավերների մասին:
«Վիրավորանք, ատելություն պարունակող խոսքը չի պաշտպանվում խոսքի ազատության երաշխիքներով», - ասաց Թաթոյանը։ Նրա խոսքով՝ փակ հաստատություններում վատ վերաբերմունքը այնպիսի մարդու նկատմամբ, որը զրկված է ազատությունից, նույնպես մարտահրավեր է: «Կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրները և կանանց նկատմամբ բռնության կանխարգելումն ամենավաղ տարիքից սկսած՝ նույնպես մարտահրավեր է», - ասաց Արման Թաթոյանը: