Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Գևորգ Կոստանյան. Միանշանակ գալու եմ

Գևորգ Կոստանյան. Միանշանակ գալու եմ
26.11.2019 | 14:58

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: 168.am-ը հայտնում է, որ կապ է հաստատել ՌԴ-ում գտնվող նախկին գլխավոր դատախազի հետ՝ խնդրելով նրան մեկնաբանել ՀՔԾ որոշումը:

«Ես և իրենց հետ պայմանավորվածությամբ, և բազմիցս էլ հրապարակային ասել եմ, որ անպայման վերադառնալու եմ ու նաև ասել եմ այս պահին չվերադառնալուս պատճառը: Ասել եմ, որ դասերի եմ, ու երբ սեսիան ավարտվի, գալու եմ»,- ասաց Գևորգ Կոստանյանը: Նա չգիտի, թե ինչո՞վ է պայմանավորված այս արհեստականությունն ու հրատապությունը, եթե ինքը նրանց ասել է, որ դասընթացն ավարտվելուն պես անպայման գալու է: «Այլ դետալների ծանոթ չեմ, ձեզնից իմացա, որ նման բան կա: Երբ ավելի մանրամասն ծանոթանամ, նոր այդ մասին կխոսենք: Բայց արհեստականությունը, կարծում եմ, բոլորի համար է ակնհայտ»,- նշեց նախկին գլխավոր դատախազը: Ճշգրտող հարցին, թե նոր իրողության համատեքստում ինքն ինչ որոշում ունի՝ գալո՞ւ է Հայաստան, Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ միանշանակ, գալու է: «Իմ ամբողջ խնդիրն այն է, որ ես գիտեմ, որ եթե ես այս պահին գամ, ինձ առնվազն թույլ չեն տալու, որ ես հետ գամ, այդ պատճառով էլ կգամ այն ժամանակ, երբ կավարտեմ ընթացիկ դասընթացը: Այո, ես պատկերացնում եմ, որ առնվազն հիմա իմ գալու դեպքում իմ՝ երկրից դուրս գալու իրավունքը սահմանափակվելու է, հետևաբար դրա համար եմ ուզում կատարել պարտավորություններս ու հետո նոր վերադառնալ»,-եզրափակեց Գևորգ Կոստանյանը:

Դիտվել է՝ 1171

Մեկնաբանություններ