Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

«Պանդոկ Երևանի» տնօրինությունը ներողություն է խնդրել Արարատ Միրզոյանից

«Պանդոկ Երևանի» տնօրինությունը ներողություն է խնդրել Արարատ Միրզոյանից
26.11.2019 | 14:59

«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի տնօրինությունը ներողություն է խնդրել Արարատ Միրզոյանից՝ փակած հաշվի տեղեկատվության արտահոսքի համար։


Ընկերության ֆեյսբուքյան էջում նշված է. «Հարգարժան պարոն Միրզոյան, «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի տնօրինությունն ու աշխատակազմը հայցում է Ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի և նման անհարմարություն պատճառելու համար: Մեր ցանցը Երևանում գործում է 2006-ից և վայելում է երևանցիների և քաղաքի հյուրերի սերն ու վստահությունը: Մեզ համար մեր աշխատանքում ամենակարևորն ու առաջնայինը յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետությունն է: Ստեղծված իրավիճակում մեր աշխատակիցը թույլ է տվել կոպտագույն սխալ՝ խախտել մասնագիտական էթիկայի սկզբունքները։ Մեր ընկերության ղեկավարությունն անթույլատրելի է համարում նման անտեղի շահարկումները և կրկին ներողություն խնդրում մեր աշխատակցի անթույլատրելի վարքագծի համար»,-ասված է ընկերության հաղորդագրության տեքստում։


«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը 290 000 դրամի հաշիվ է փակել երևանյան ռեստորաններից մեկում` խաշի հրավիրելով իր մերձավորներին: «Հիմա, տիկնայք և պարոնայք, մեր գեղցիները այսպիսի կայֆերի մեջ են ու դա նրա համար, որ դուք հասկանաք, որ չտես, աչքակապ ու անկուշտ գեղցիներին իշխանություն տալ չի կարելի: Այ, երբ սա կհասկանաք, էդ ժամանակ Միրզոյան Արոն նորից կվերադառնա իր մի քանի հարյուր հազար աշխատավարձին ու նորից նույն համեստ ու ամաչկոտ պլանքյաշ տղեն կդառնա, իսկ մինչև այդ դուք սովից զկռտացեք, իսկ Արարատը թող 290 հազար դրամի խաշ պատիվ տա»,- գրել էր Սամսոնյանը:


Արարատ Միրզոյանն անդրադարձել է այս գրառմանը` նշելով, որ պատրաստվում է դատի տալ Սամսոնյանին և որ վերջինս պետք է պատասխան տա վիրավորանքների և զրպարտության համար: Միրզոյանն իր գրառման մեջ անդրադարձել էր նաև ռեստորանային ցանցին՝ գրելով․ «Ինչ վերաբերում է ռեստորանների ցանցին, որի անունը դեռ չեմ նշում, կարծում եմ այդ ընկերությունը պետք է հրապարակավ ներողություն խնդրի հաճախորդի տվյալների հրապարակման համար և հանուն իր իսկ բարի համբավի պարզի իր ներսում այդ հրապարակման աղբյուրը»,- գրել է Միրզոյանը։ Նարեկ Սամսոնյանն անդրադարձել է ԱԺ նախագահի հրապարակմանը` նշելով, որ նա հաստատեց իր հրապարակած տեղեկության իսկությունը և որ սպասում է Արարատ Միրզոյանի հայցադիմումին:

Դիտվել է՝ 1037

Մեկնաբանություններ