Լեհաստանի ազգային բանկը գաղտնի իր պահուստներից երկիր է ներկրել
100 տոննա ոսկի, որ պահվում էր Անգլիայի Բանկում: Ոսկու ձուլակտորները նոյեմբերին ինքնաթիռներով Լեհաստան են հասցվել: Ազգային բանկի նախագահը հայտարարել է, որ երկրում հիմա այնքան ոսկի կա, որքան մյուս արդյունաբերական և քաղաքակիրթ երկրներում: Լեհական ոսկին Մեծ Բրիտանիա էր տեղափոխվել 1939-ին, նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելը, անվտանգության նկատառումներից ելնելով: