Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Մակրոնի և Մերկելի վեճը

Մակրոնի և Մերկելի վեճը
26.11.2019 | 15:02

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փոխադարձ դժգոհություններ են ներկայացրել միմյանց՝ Բեռլինյան պատի քանդման 30 ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ՝ գրում է The New York Times-ը:

«Ես հասկանում եմ քայքայիչ քաղաքականության նկատմամբ ձեր ձգտումը: Բայց ես հոգնել եմ բեկորները հավաքելուց: Ամեն անգամ ես ստիպված եմ լինում սոսնձել ձեր կոտրած բաժակները, որպեսզի մենք կարողանանք նստել և միասին թեյ խմել», ասել է Մերկելը: Մակրոնը պատասխանել է, որ չի կարող գնալ Լոնդոն՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին և ձևացնել, որ ոչինչ տեղի չի ունենում: Խոսքն առաջին հերթին Սիրիայում Թուրքիայի և ԱՄՆ-ի գործողությունների նկատմամբ նրա դիրքորոշմանն էր վերաբերում:

Դիտվել է՝ 777

Մեկնաբանություններ