«Ժամանակը» գրում է. «Դեկտեմբերի 3-ի ԱԺ հերթական նստաշրջանի ժամանակ կարող է քննարկվել դատավորներին նախատեսված տարիքից շուտ թոշակի ուղարկելու կառավարության նախագիծը: Շատերի պնդմամբ՝ այդ նախագիծը խնդիրներ ունի սահմանադրականության հետ, և չի բացառվում, որ ընդդիմությունը ձայների 1/5-րդով դիմի ՍԴ՝ վիճարկելով նախագծի սահմանադրականությունը: Եվ եթե ՍԴ-ն հիմնավորի նախագծի հակասահմանադրական լինելը, մի կողմից կխայտառակվի իշխանությունը, մյուս կողմից՝ կկանխի օրենքի ընդունումից օգտվել ցանկացողներին»: