Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Քոչարյանի պաշտպանական կողմը բացարկ հայտնեց դատախազ Կարեն Բիշարյանին

Քոչարյանի պաշտպանական կողմը բացարկ հայտնեց դատախազ Կարեն Բիշարյանին
26.11.2019 | 22:07

Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների այսօրվա դատական նիստում Քոչարյանի պաշտպանական կողմը բացարկ հայտնեց գործում ներգրավված մյուս դատախազ Կարեն Բիշարյանին:

Փաստաբանները նշեցին, որ Բիշարյանը նախաքննության ընթացքում, երբ վերահսկողություն իրականացնող դատախազ էր, 2018-ի փետրվարի 23-ին Աժ ամբիոնից հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտություն չկա և ինչ փոխվեց չորս ամիս անց, երբ առաջինը մեղադրյալ ներգրավվեց նախկին ՊՆ նախարար Միքայել Հարությունյանը: Նրանցից հետո ելույթ ունեցավ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը, որը ևս նման պնդում արեց: Պողոսյանին փորձեց առարկել դատախազ Պետրոս Պետրոսյանը, կողմերի միջև վեճ ծագեց:


Կարեն Բիշարյանը ասաց, որ իր հայտարարությունից հետո որոշակի փոփոխություններ են եղել քրեական գործում, որից հետո է նման մեղադրանք առաջադրվել Քոչարյանին և մյուսներին:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, մերժեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով պաշտպանական խմբի՝ մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանին բացարկ հայտնելու միջնորդությունը։ Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ որոշումը ենթակա չէ բողոքարկման։ Հաջորդ դատական նիստը դեկտեմբերի 3-ին, ժամը 13։00-ին է:

Դիտվել է՝ 616

Մեկնաբանություններ