Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Դատարանը որոշեց առանձին քննել Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ գործերը

Դատարանը որոշեց առանձին քննել Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ գործերը
26.11.2019 | 22:08

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց այսուհետ առանձին քննել ամուսնու և կնոջ գործերը, քանի որ Գրիգորյանի՝ վատառողջ լինելու պատճառաբանությամբ դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։ Նա կրկին բժիշկների ու խնամակալի ուղեկցությամբ անվասայլակով ներկայացավ դատարան, նիստը սկսվելուց րոպեներ անց ասաց, որ վատ է զգում, ու նրան կրկին տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց, որտեղ արդեն ամիսներ շարունակ բուժում է ստանում։ Գրիգորյանը տասնյակ նիստերի չի ներկայացել՝ պատճառաբանությամբ, որ վատառողջ է։


Դատավորի որոշումը վրդովեց պաշտպանական կողմին. «Նման պայմաններում մենք ունենք դիրքորոշում, ցանկանում ենք այդ դիրքորոշումը հայտնել՝ թեպետ նախագահող դատավորն արդեն իր որոշումը կայացրել է»: Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, որ մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի, և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ, դժգոհ է դատավորի որոշումից. «Պարզ է, որ չեմ կարող գոհ լինել, եթե մեկ նիստը դատական պրոցեսով նշանակվում է դեկտեմբերի 3-ին, մյուսը՝ 17-ին, դա արագացվա՞ծ պրոցես է»: Պաշտպանական կողմն այսօր հերթական անգամ միջնորդեց մինչև 5 միլիոն գրավի դիմաց կալանքից ազատ արձակել Գրիգորյանին:


«Գրիգորյանի նկատմամբ կալանավորում խափանման միջոցը չփոխելը նման պայմաններում դատարանի կողմից դիտում ենք անօրինական և խոշտանգում՝ բոլոր իրավական հետևանքներով», - ասաց փաստաբաններից Լևոն Բաղդասարյանը:
Հաշվի առնելով, որ պաշտպանները դատավարության նույն փուլում գրեթե ամեն շաբաթ Գրիգորյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացնում, դատարանը գտավ, որ սա պարունակում է միջնորդություն ներկայացնելու իրավունքի չարաշահման տարրեր։


«Այս հանգամանքները հաշվի առնելով, գնահատելով որպես ոչ ժամանակին հարուցված միջնորդություն, պարբերաբար միևնույն հիմքերով, միջնորդությունը չի քննարկվի: Եվ եթե նույն հիմքերով կրկին ներկայացվեն, կրկին չի քննվելու», - հայտարարեց նախագահող դատավորը:

Դիտվել է՝ 635

Մեկնաբանություններ