Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Արսեն Մկրտչյան. Մեզ ցույց են տալիս, որ երկրում իրավական լուծումներն այլևս փակված են, և դրանք պետք է ման գալ կամ փողոցում, կամ քաղաքական հարթակներում

Արսեն Մկրտչյան. Մեզ ցույց են տալիս, որ երկրում իրավական լուծումներն այլևս փակված են, և դրանք պետք է ման գալ կամ փողոցում, կամ քաղաքական հարթակներում
26.11.2019 | 22:10

Մեզ դատարանից մղում են դուրս: Այսինքն` բառիս բուն իմաստով մեր նկատմամբ բիրտ ուժ է կիրառվում, մեզ ցույց են տալիս, որ երկրում իրավական լուծումներն այլևս փակված են, և դրանք պետք է ման գալ կամ փողոցում, կամ քաղաքական հարթակներում՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

«Բոլորիդ քաջ հայտնի է, որ Մանվել Գրիգորյանի կալանքի մեկ յոթերորդը ես կամավոր կրում եմ իր հետ` համոզված լինելով, որ մեղադրանքի առնվազն 90%-ը հերյուրանք է: Առայժմ ժամանակ ունեմ, դեռ կյանք ունեմ, ունեմ կեցվածք, որ նահանջելու տեղ չկա` ոչ տարիքս է ներում, ոչ էլ ապրելակերպս: Մենք կընդունենք այս մարտահրավերը և կձեռնարկենք բոլոր քայլերը, որոնք հնարավոր է այս պարագայում ձեռնարկել»,-ասաց նա:
Նա նշեց, թե ըստ դատարանի`պաշտպանները չարաշահում են իրավունքը, բայց իր խոսքով` այդպես չէ. «Մենք անգամ ցանկության դեպքում չենք կարող իրավունքը չարաշահել, որովհետև գործ ունենք ծանր հիվանդ պաշտպանյալի հետ»:


Մկրտչյանի կարծիքով` խնդիրը միայն իրավական չէ: Իր խոսքով` պաշտպանները բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել, որ դատարանը լսի բժշկական փորձագետներին, բայց մերժվել են: «Գուցե մենք ընդունում էինք անգամ մեղադրանքի դիրքորոշումը, բայց մենք հարցեր ունենք, որոնց փորձաքննությունը չի պատասխանել: Փորձագետներին չլսելը, իմ կարծիքով, գործը տանում է դեպի արագ հանգուցալուծում, որ Մանվել Գրիգորյանը դատարանի կողմից և դատարանին հանձնարարություն տվողի կամ տվողների կողմից դիտարկվում է որպես նախկին օլիգարխ, և սխալմամբ է դիտարկվում, որովհետև իրականությունն այլ է, ես շատ ժամանակ եմ իր հետ անցկացնում և տիրապետում եմ մեծ ինֆորմացիայի: Մանվել Գրիգորյանի համարձակությունը, խիզախությունը խառնել են ունեցվածքի հետ, և եթե մարդը համարձակ խոսել է, մտածել են` դե, հարուստ է: Միշտ մտածել են, թե եթե նախկինները միշտ համարձակ են իրենց պահում, ուրեմն` շատ փող ունեն, մինչդեռ փողը չէ ազատ խոսելու պատճառը»,-հայտարարեց Արսեն Մկրտչյանը:

Դիտվել է՝ 952

Մեկնաբանություններ