Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ կոչ է արել ժողովրդին և գործարար շրջանակներին հրաժարվել դոլարից և վերադառնալ թուրքական արժույթին:
«Մեր տնտեսությունը շարունակում է ամբողջ թափով վերականգնվել: Բոլոր տվյալները դա վկայում են: Իսկ մեզ բոլորն ասում են, որ մենք գնում ենք դեպի անդունդ: Թողեք այդ դոլարը, եկեք վերադառնանք մեր արժույթին: Թուրքական լիրան այլևս չի արժեզրկվում»,- ասել է Էրդողանը: