Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

«Էրմիտաժը» համաձայնագիր է ստորագրել Սիրիայի հետ Պալմիրայի թանգարանի վերականգնման մասին

«Էրմիտաժը» համաձայնագիր է ստորագրել Սիրիայի հետ Պալմիրայի թանգարանի վերականգնման մասին
26.11.2019 | 22:11

«Էրմիտաժ» թանգարանը համաձայնագիր է կնքել Սիրիայի մշակութային ժառանգության և թանգարանների վարչության հետ Պալմիրայի հուշարձանների վերականգնման համագործակցության մասին: «Էրմիտաժի» տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին հայտնել է, որ նախատեսվում է գիրք հրատարակել, թե ինչպես են Պալմիրայի հուշարձանները հայտնվել Ռուսաստանում:


Սիրիական կողմից համաձայնագիրը ստորագրել է վարչության տնօրեն Մահմուդ Համուդը: Նախքան համաձայնագրի ստորագրումը արաբագետ Պիոտրովսկին թանգարանում արաբերենով դասախոսություն է կարդացել «Էրմիտաժի» մասին:
Համուդն ու Պիոտրովսկին հանդիսավոր արարողության ժամանակ համատեղ ազդարարել են «Երկու Պալմիրաներ» լուսանկարչական ցուցադրության բացումը, որը նվիրված է սիրիական քաղաքին և Սանկտ Պետերբուրգին։

Դիտվել է՝ 724

Մեկնաբանություններ