Նախկին վարչապետ. «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը երկու գրառում է արել ֆեյսբուքի իր էջում: Երեկ նա գրել էր. «Ես համոզված եմ, որ այս փուլում մեզ պետք չի Սենատի բանաձև ցեղասպանության մասին, մեկ է՝ Թրամփը չի վավերացնելու, որ Էրդողանին լրիվ Պուտինի գիրկը չգցի, մեզ պետք է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը ճանաչեն Արցախը: Դա է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման միակ և ամենալուրջ քայլը»: Այսօր Արամ Սարգսյանը հավելել է. «Մենք սովորաբար սիրում ենք աշխատել պետության առաջին դեմքերի հետ: Դա տարածված սխալ է, որովհետև ցանկացած երկրի հետ աշխատանքի հաջողության ու անհաջողության հիմքում այդ երկրի դեսպանն ու նրա ծառայողական գրագրությունն է հայրենիքի հետ: Ուստի եթե ուզում ենք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացում մեզ համար կենսական օրակարգով, պիտի հանգիստ չտանք դեսպանին»։