Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

«АвтоВАЗ» ընկերությունը նորացված «Նիվա» կթողարկի

«АвтоВАЗ» ընկերությունը նորացված «Նիվա» կթողարկի
27.11.2019 | 00:06

«АвтоВАЗ» ռուսական ընկերությունը պատրաստվում է «Նիվա» մակնիշի նոր ամենագնացի սերիական արատդրությանը:

«Российская газета» պարբերականի տրամադրության տակ են հայտնվել Lada 4x4 նոր մոդելի առաջին լուսանկարները:

«Արտաքինից այն գրեթե փոփոխությունների չի ենթարկվել: Այն կարելի է տարբերել միայն հակամառախուղային լուսարձակներով: Նորացված մեքենայի տարբերվող նորույթը սրահն է: Հետևի նստարաններին ավելացել են գլխադիրներ, որոշակիորեն փոփոխվել է նաև տանիքի դիզայնը»,- գրում է պարբերականը:

Ինչ վերաբերում է տեխնիկական մասին, ապա այն մեքենան փոփոխության չի ենթարկվել: Նոր մոդելը նույնպես համալրված է 1.7 լիտրանոց, 83 ձիաուժ հզորությամբ բենզինային: Փոխանցման տուփը 5 աստճանանոց է՝ մեխանիկական:

Դիտվել է՝ 1146

Մեկնաբանություններ