ԵՊՀ ուսանողների նկատմամբ ճնշումների հարցով դիմել ենք ուսխորհրդի ներկայացուցիչներին, պատրաստվում ենք իրազեկել նաև ռեկտորին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը։
«Որոշակի ճնշումներ ուսանողների նկատմամբ եղել են. ես շարունակում եմ պնդել դա։ Ճնշումները եղել են բացականեր դնելու, հորդորների տեսքով, որ ուսանողների՝ դասերի չհաճախելն ազդում է դասախոսների աշխատավարձի վրա», - ասաց նա։ Հարցին՝ անձամբ իր վրա ճնշումներ գործադրվե՞լ են, Էդվարդ Գալստյանը բացասական պատասխան տվեց, իսկ դասախոսների մասով, ասաց, տեղեկություն չունի