ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն նոյեմբերի 26-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ը 20 հազար հաղորդում է ստացել Իրանի իշխանությունների կողմից ցույցերի ճնշման դեպքերի եւ մարդու իրավունքների այլ խախտումների ապացույցներով։
«Անցյալ շաբաթ ես Իրանի արիակամ ժողովրդին խնդրեցի մեզ ուղարկել Իրանում բողոքների ընթացքում վարչակարգի բռնի գործողությունների ապացույցներ: Այս պահին մենք ստացել ենք շուրջ 20 հազար հաղորդում: ԱՄՆ-ն արդեն միջոցներ է ձեռնարկել Իրանի ապատեղակատվության նախարարի դեմ: Առջեւում նոր պատժամիջոցներ են»,- գրել է Պոմպեոն Twitter-ի իր Էջում: