Չինաստանն առաջին անգամ ԱՄՆ-ից առաջ է անցել արտասահմանում դիվանագիտական առաքելությունների թվաքանակով՝ հայտնել Է AFP-ն:
«Չինաստանը 276 դիվանագիտական ներկայացուցչություն ունի ամբողջ աշխարհում՝ երեքով ավելի ԱՄՆ-ից»,-գործակալությունը մեջբերում Է ամենամյա «Գլոբալ դիվանագիտական ինդեքսի» (Global Diplomacy Index) տվյալները:
Այդ արդյունքը կարելի Է համարել «աշխարհաքաղաքական փոփոխությունների» վկայություն, որ պայմանավորված են նախագահ Թրամփի վարչակազմի օրոք բյուջեի կրճատումների եւ դիվանագետների կարիերային անհաջողությունների պատճառով ամերիկյան դիվանագիտության համար «անորոշության ժամանակաշրջանի» գալով, նշում Է AFP-ն:
«Գլոբալ դիվանագիտական ինդեքսի» վերջին տվյալներով՝ աշխարհում դիվանագիտական առաքելությունների թվով երրորդը Ֆրանսիան է (161 դեսպանություն եւ 89 գլխավոր հյուպատոսություն): Ռուսաստանը հինգերորդն է (144 դեսպանություն եւ 85 գլխավոր հյուպատոսություն): «Գլոբալ դիվանագիտական ինդեքսը» ազդեցության ցուցիչն է համարվում աշխարհում, սակայն չի վկայում արտասահմանում դեսպանությունների աշխատանքի արդյունավետության մասին, ճշտում է AFP-ն։