Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թեհրանում հանդիպել է «Թալիբան» շարժման պատվիրակության հետ՝ հայտնել է շարժման մամուլի քարտուղար Սուհայլ Շահինը։ «Պատվիրակությունը, որը գլխավորում է շարժման ղեկավարի տեղակալ եւ Կատարում քաղաքական գրասենյակի ղեկավար մոլլա Բարադար Ախունդը, Թեհրանում հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ: Երկու կողմերը քննարկել են Աֆղանստանի հիմնախնդրի խաղաղ լուծումը եւ հաշտության գործընթացը»,- հայտնել է Շահինը թվիթերում:
«Բացի դրանից, քննարկվել են երկկողմ հարաբերությունները եւ Իրանում աֆղան փախստականների խնդիրները: Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները ցանկություն են հայտնել սերտ հարաբերություններ պահպանելու աֆղան ժողովրդի հետ եւ խոստացել են լուծել աֆղան փախստականների խնդիրները»,- ասված է հաղորդագրության մեջ։