Նոյեմբերի 27-ից թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը դադարեցնում է չվերթների բոլոր ուղղություններ՝ տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով։ Դադարը ժամանակավոր է, չվերթները կվերականգնվեն դեկտեմբերի 21-ից: Նրանք, որ այդ ժամանակահատվածի համար տոմսեր են գնել, կփոխհատուցվեն։