Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել է. «Պարոն Շաթիրյանն իր որոշման մասին խմբակցությանը չի տեղեկացել: Ես ցավում եմ, որ պարոն Շաթիրյանին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում եղել են կաշկանդող հանգամանքներ իր մասնագիտական որակներն իրացնելու և կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկելու համար: Կարծում եմ՝ խորհրդարանի տված մանդատը, որով նա ներկայացել էր հանձնաժողով, պետք է բավարար վստահություն և անկաշկանդվածություն հաղորդել պարոն Շաթիրյանին աշխատելու համար»: Երեկ Կոռուպցիայի կանխարգելման նորընտիր հանձնաժողովի անդրանիկ նիստում հանձնաժողովի նախագահ ընտրվեց ԼՀԿ առաջադրած թեկնածու Հայկուհի Հարությունյանը։ Հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրվել էր նաև Էդգար Շաթիրյանը և ստացել 0 ձայն: