Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Արմեն Աշոտյան, Չգիտեմ, թե հերթական սուտը գրելիս ինչի՞ վրա էր հույսը դնում Նիկոլը

Արմեն Աշոտյան, Չգիտեմ, թե հերթական սուտը գրելիս ինչի՞ վրա էր հույսը դնում Նիկոլը
27.11.2019 | 23:27

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում գրել է. «Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է Բրիտանական վերլուծական ինստիտուտի 2019-ի Legatum Prosperity Index-ին և գրել, որ «Հայաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 27 կետով»:

Չգիտեմ, թե հերթական սուտը գրելիս ինչի՞ վրա իր հույսը դնում Նիկոլը, բայց տխրեցնեմ իրեն. նման զեկույցները բնօրինակով և ամբողջությամբ կարդացող մարդիկ դեռ կան Հայաստանում: Եվ ուրեմն, իրականում մեր երկրի դիրքերը իրոք բարելավվել են, սակայն ոչ թե 27 կետով, ինչպես գրել է Փաշինյանը, այլ 7: Նախորդ տարվա նմանատիպ հետազոտության մեջ Հայաստանը գրավում էր 68-րդ տեղը:
Թողնում եմ մի կողմ իր գրառման այլ սխալները, օրինակ՝ «Վարկանիշի հեղինակները երկրները համեմատում են 9 չափանիշներով», իրականում վարկանիշը կազմվում է 12 չափանիշների հիման վրա:


Հ.Գ. Փորձեմ չբացառել նաև, որ նման ապատեղեկատվություն իրեն տրվել է կառավարության աշխատակազմից: Այդ դեպքում պետք է պատժել խոտան տեղեկանքներ պատրաստող պաշտոնյաներին»:

Դիտվել է՝ 601

Մեկնաբանություններ