Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Լիլիթ Մակունց. Չի բացառվում, որ ՍԴ դատավորներից որևէ մեկը չօգտվի վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորությունից

Լիլիթ Մակունց. Չի բացառվում, որ ՍԴ դատավորներից որևէ մեկը չօգտվի վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորությունից
27.11.2019 | 23:29

ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագիծն ուղղված չէ ՍԴ ճգնաժամը լուծելուն, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Նպատակը ոչ թե ճգնաժամը լուծելն է, այլ քայլեր ձեռնարկել այդ վստահությունը վերակագանելու և առողջացման գործընթացին նպաստելու ուղղությամբ», - ասաց նա: Մակունցը նկատեց, որ նախագիծը քննարկվել է միջազգային գործընկերների հետ ու առաջարկվել է նաև այդ տարբերակը: Որքանով դատավորները կօգտվեն այս հնարավորությունից՝ Մակուցը դժվարանում է կանխատեսել. «Չի բացառվում, որ որևէ մեկը չօգտվի դրանից, բայց կարծում եմ, որ սա այն անհրաժեշտ քայլերից է, որը պետք է ձեռնարկել», - ավելացրեց Մակունցը:

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ