Նոյեմբերի 27-ին, Բունդեստագում կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ ԵՄ-ն ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունն առանց ՆԱՏՕ-ի: «ՆԱՏՕ-ի պահպանումը բխում է մեր շահերից: Եվրոպան ներկայում ի վիճակի չէ միայնակ պաշտպանել իրեն»,-նշել է Մերկելը: Կանցլերի կարծիքով՝ Գերմանիայի իշխանությունները ճիշտ են վարվում՝ ՆԱՏՕ-ի շրջանակում իրենց վրա ավելի մեծ պատասխանատվություն վերցնելով և աշխատելով հօգուտ դաշինքի:
Մերկելն ընդգծել է, որ Բեռլինը պետք է աշխատի դաշինքի միասնության պահպանման համար:
«Այո, Թուրքիան բարդ գործընկեր է, բայց նրան պետք է պահել ՆԱՏՕ-ում արդեն միայն երկրառազմավարական պատճառներով»,- հայտարարել է Գերմանիայի կանցլերը: Նա հաստատել է պաշտպանական ոլորտում ծախսերի ավելացման մտադրությունը: