Հռոմի Ֆրանցիսկոս պապը որոշել է Քրիստոսի մսուրի ոչ մեծ բեկորը Սուրբ հող վերադարձնել: Մասունքը Երուսաղեմ կհասցվի ուրբաթ օրը՝ նոյեմբերի 29-ին: Քաղաքում տոնական միջոցառումներ կլինեն: Նոյեմբերի 30-ին կտարվի Բեթղեհեմ՝ Հորդանան գետի արեւմտյան ափ, որտեղ ծնվել է Քրիստոսը: Մասունքը Երուսաղեմի պատրիարք Սոփրոնիոսը նվիրել է Թեոդորոս Ա պապին մահմեդակնների կողմից Սուրբ հողի նվաճման ժամանակ: Այս պահին դեռ Հռոմի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում է: