Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ՀԱՊԿ ընթացակարգերի փոփոխություններն ընդունվել են

ՀԱՊԿ ընթացակարգերի փոփոխություններն ընդունվել են
28.11.2019 | 13:34

Բիշքեկում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի, ՊՆ նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:


Մասնակիցները հավանություն են տվել ՀԱՊԿ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու, ՀԱՊԿ ՀԱԽ կանոնակարգում փոփոխություններ կատարելու և ՀԱՊԿ մարմինների ընթացակարգի կանոններում փոփոխություններ կատարելու ՀԱՊԿ ՀԱԽ որոշումներին: ՀԱՊԿ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու ՀԱԽ որոշումը վերաբերում է ՀԱՊԿ ԳՔ նշանակման, նրա լիազորությունների վաղաժամ դադարացման ընթացակարգերի հստակեցմանը։


Հանգամանալից անդրադարձ է կատարվել Սիրիայի իրավիճակին։
«Հայաստանը շարունակելու է իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ հետագա բարելավման և ամրապնդման, կառույցի միջազգային հեղինակության բարձրացման և արդի իրողություններին համապատասխանեցնելու ուղղությամբ գործադրվող ջանքերին»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը: Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի զարգացումները՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ խաղաղության համար բարենպաստ միջավայր ձևավորելու և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների պայմաններում առավել քան արդիական է ռազմատենչ և ատելության հռետորաբանությունից, անվերահսկելի սպառազինությունների մրցավազքից հրաժարվելու, հակամարտության շփման գծում լարվածության թուլացման հավելյալ միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը։ Նա կարևորել է միջազգային բոլոր հարթակներում ՀԱՊԿ պետությունների կողմից ԼՂ հիմնախնդրի առնչությամբ համաձայնեցված մոտեցումների պահպանումը:

Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ