Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ՀՔԾ-ն քրեական գործ չհարուցեց Զոհրաբյանի և Մարուքյանի դեմ

ՀՔԾ-ն քրեական գործ չհարուցեց Զոհրաբյանի և Մարուքյանի դեմ
28.11.2019 | 13:35

ՀՔԾ-ն մերժել է քրեական գործի հարուցումը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գործողությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերով՝ հանցակազմի բացակայության պատճառով: Նրանց երաշխավորությամբ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը՝ Անահիտ Ֆարմանյանն ազատ էր արձակվել կալանքից, բայց հետագայում խուսափել քննությունից: ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն ասել է, որ Անահիտ Ֆարմանյանի անձնական երաշխավորությունը ստանձնած պատգամավորների կողմից իրենց պարտավորությունները չկատարելու փաստով, որի հետևանքով մեղադրյալը խուսափել է քննությունից, օրենքով սահմանված կարգով նյութեր են նախապատրաստվել, բայց հետո նյութերի հիման վրա քննիչի կողմից որոշում է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Դիտվել է՝ 383

Մեկնաբանություններ