Այսօր և դեկտեմբերի 2-ին սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ջերմաստիճանը նոյեմբերի 27-30-ը, դեկտեմբերի 1-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով:
Երևանում այսօր և դեկտեմբերի 2-ին սպասվում է անձրև, նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 1-ին՝ առանց տեղումների եղանակ։ Ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում, Շիրակի ու Կոտայքի մարզերում տեղում է ձյուն: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Կոտայքի մարզում մառախուղ է: Lանջիկ-Գյումրի ճանապարհահատվածին մերկասառույց է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: