Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ՍԴ-ի թնջուկը լուծելու հույսը սահմանադրական փոփոխություններն են

ՍԴ-ի թնջուկը լուծելու հույսը սահմանադրական փոփոխություններն են
28.11.2019 | 13:41

«Հրապարակը» գրում է. «ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու առաջարկի վերաբերյալ նախագիծը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի դեկտեմբերի 3-ին ԱԺ նստաշրջանի ընթացքում։ Սակայն իշխանական շրջանակներից ստացված տեղեկության համաձայն՝ «գործուն քայլեր» հնարավոր է չձեռնարկեն դատավորներին թոշակի դիմումներ պարտադրելու ուղղությամբ։


Չնայած, եթե անգամ 2 անդամ դիմում գրի, ՍԴ-ում ցանկալի համամասնություն կձևավորվի ընդդեմ Հրայր Թովմասյանի, և իշխանության գործը կհեշտանա։ Նկատենք, որ դեռևս անցած տարվանից իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մտածում է սահմանադրական փոփոխությունների մասին՝ նախագահական կառավարման անցնելու ուղղությամբ, իսկ օրենքի «չաշխատող» նախագիծը կարող է որպես մեկ «արգումենտ» ևս ծառայել միջազգային կառույցներին՝ ցույց տալու, որ ՍԴ-ի թնջուկը լուծելու միակ և վերջին հույսը սահմանադրական փոփոխություններն են, որոնց արդյունքում ՍԴ-ն և վճռաբեկը միավորելու և գերագույն դատարան դարձնելու ծրագիր է կազմվում։ Փետրվարին արդարադատության նախարարության կողմից ձևավորվելու է աշխատանքային խումբ, որը քննարկելու է նաև սահմանադրական փոփոխություններին վերաբերող հարցեր»:

Դիտվել է՝ 402

Մեկնաբանություններ