Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ՔՊ միջազգայնացման հարցը Նիկոլ Փաշինյանի սեղանին է

ՔՊ միջազգայնացման հարցը Նիկոլ Փաշինյանի սեղանին է
28.11.2019 | 13:47

«Փաստը» գրում է. «Ցանկացած քաղաքական կուսակցություն, որպես կանոն, ունենում է միջազգային գործընկերներ. ՀՀ քաղաքական համակարգում գործող ազդեցիկ ու կշիռ ունեցող կուսակցությունների մեծ մասն առաջնորդվում է այդ սկզբունքով։ Սակայն այս հարցում ՀՀ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեպքում պատկերը լրիվ այլ է։ Իշխանության գալուց հետո ՔՊ միջազգայնացման հարցը գտնվում է Նիկոլ Փաշինյանի սեղանին, ինչի վերաբերյալ մեկուկես տարում առարկայական քայլեր չեն արվել։ Թերթն այս թեմային առիթ ունեցել է անդրադառնալու իր նախորդ համարներից մեկում։


Ներկայումս «Փաստին» նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ միջազգայնացման քաղաքականության վերաբերյալ։ Թերթի տեղեկություններով՝ այս հարցն ավելի է սրվել Սերժ Սարգսյանի՝ ԵԺԿ համագումարում ելույթից հետո։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՔՊ-ում գնալով առավել սուր է դրվում հարցը, որ կուսակցությունը պետք է կողմնորոշվի և աշխատի Եվրախորհրդարանում ունենալ գործընկերներ: «Եվրոպայում ներկայացված չլինելն, ի թիվս մի շարք այլ հետևանքների, հանգեցնում է նրան, որ եվրոպական ընտանիքում ստացվում է միակողմանի տեղեկատվություն ՀՀ գործող իշխանությունների վերաբերյալ», - ասաց մեր զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ։ ՔՊ-ին, հնարավոր է, տրվի աջ ուղղությանը բնորոշ գաղափարական երանգներ, քանի որ այս փուլում ՀՀ եվրոպական ճակատում այդ հատվածը բաց է»:

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ