Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Յենս Ստոլտենբերգ. Մենք բավարար հնարավորություններ ունենք՝ դաշինքի պետություններին պաշտպանելու համար

Յենս Ստոլտենբերգ. Մենք բավարար հնարավորություններ ունենք՝ դաշինքի պետություններին պաշտպանելու համար
28.11.2019 | 13:48

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը բավարար կամք ու հնարավորություններ ունի, որ պաշտպանի անդամ բոլոր պետություններին: Նա մեկնաբանել է ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը, որ թուրքական իշխանությունները հրաժարվում են աջակցել մերձբալթյան երկրներին և Լեհաստանին «ռուսական սպառնալիքից» պաշտպանելու ՆԱՏՕ-ի ծրագրին, քանի դեռ դաշինքն իր աջակցությունը չի հայտնել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում «Քրդական աշխատավորական կուսակցության» դեմ տարվող ռազմական գործողություններին: Ստոլտենբերգը ընդգծել է, որ ցանկություն չունի խորապես ներկայացնելու «ՆԱՏՕ-ի ներքին քննարկումները»:

Անկարան հանձնարարել է ՆԱՏՕ-ում Թուրքիայի ներկայացուցչին չստորագրել ռազմական ծրագիրը, որի շրջանակում դաշինքը պարտավորվում է օգնել Լեհաստանին, Էստոնիային, Լիտվային և Լատվիային Ռուսաստանի հարձակման դեպքում, ՆԱՏՕ-ի ներսում քննարկումների ժամանակ ճնշում գործադրել անդամ երկրների վրա, որ պաշտոնապես ահաբեկչական ճանաչեն «Քրդական աշխատավորական կուսակցությանը»: Թուրքիայի՝ ծրագրին համաձայնություն չտալը կարող է զգալիորեն դանդաղեցնել ընդունման ընթացքը: Մերձբալթյան երկրների և Լեհաստանի պաշտպանության ծրագիրը կազմվել է՝ ելնելով 2014-ին Ղրիմի միացումից Ռուսաստանին և կապ չունի Սիրիայի ուղղությամբ Թուրքիայի քաղաքականության հետ, բարձրացնում է դաշինքի անդամ երկրների սահմանների պաշտպանության հարցը: Ծրագրի ընդունման որոշումը պետք է հնչի ՆԱՏՕ-ի գագաթաժողովում՝ Լոնդոնում, դեկտեմբերի 3-4-ին, և դաշինքի անդամ երկրները հույս ունեն փոխզիջումների գնալ Թուրքիայի հետ:

Դիտվել է՝ 509

Մեկնաբանություններ