Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Թրամփի վարչակազմը մտադիր Է կրճատել վճարումները ՆԱՏՕ-ի բյուջե

Թրամփի վարչակազմը մտադիր Է կրճատել վճարումները ՆԱՏՕ-ի բյուջե
28.11.2019 | 13:51

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է կրճատել ՆԱՏՕ-ի բյուջե վճարումների ծավալը՝ նոյեմբերի 27-ին հայտնել է CNN հեռուստաալիքը:
Պենտագոնում եւ ՆԱՏՕ-ում հեռուստաալիքի աղբյուրների խոսքով՝ մինչեւ վերջերս դաշինքի բյուջեի 22 տոկոսը տրամադրում էր Վաշինգտոնը: Թրամփի վարչակազմը մտադիր է վճարել 16 տոկոս: Հեռուստաալիքի գնահատումներով՝ Գերմանիան վճարում է բյուջեի 14,8 տոկոսը: ԱՄՆ-ը խնայված միջոցները կուղղորդի Եվրոպայում անվտանգության որլորտի մի շարք ծրագրերի ֆինանսավորմանը: Դրանց թվում են՝ ծրագրերն Ուկրաինայում եւ Վրաստանում: CNN-ի տեղեկություններով՝ դաշինքի մաս կազմող մյուս պետությունները պատրաստ են փոխհատուցել պակասուրդը, որը կառաջանա ԱՄՆ միջոցների կրճատումից հետո:

Դիտվել է՝ 486

Մեկնաբանություններ