Չինաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հոնկոնգում դեմոկրատիայի և մարդու իրավունքների մասին օրենքի ստորագրմանը: ՉԺՀ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ փաստաթղթի ստորագրումը լուրջ միջամտություն է Չինաստանի և Հոնկոնգի ներքին գործերին: Բացի այդ, դա խախտում է միջազգային հարաբերությունների միջազգային իրավունքներն ու հիմնական նորմերը և «ոչնչով չքողարկված հեգեմոնիա է»:
«Չինաստանի կառավարությունն ու ժողովուրդն իրենց վճռական բողոքն են արտահայտում»,- նշվում է փաստաթղթում: Թրամփը ստորագրել էր ԱՄՆ կոնգրեսի երկու պալատների հավանությանն արժանացած՝ Հոնկոնգում մարդու իրավունքների մասին օրենքը: