Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ԱԱԾ բացահայտած կաշառքի քրգործով անցնող դատավոր Ուզունյանը գնացել է թոշակի

ԱԱԾ բացահայտած կաշառքի քրգործով անցնող դատավոր Ուզունյանը գնացել է թոշակի
28.11.2019 | 13:52

«Ժողովուրդը» գրում է․ «Հոկտեմբերի 27-ի գործը քննած դատավոր Սամվել Ուզունյանը, որն, ինչպես տեղեկացրել էինք երեկվա համարում, անցնում է ԱԱԾ բացահայտած կաշառքի քրեական գործով, գնացել է թոշակի: Նոյեմբերի 26-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպք, բայց այդ պաշտոնատարների անունները չհայտնեց: «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, պարզեց, որ այդ գործով անցնում է նաև հենց դատավոր Ուզունյանը: Երևանի բնակչուհուն առևանգելու քրգործով պաշտոնատար անձինք իրենց օրինական գործն անելու համար տուժողի հորից միջնորդի դեր ստանձնած մեկ այլ պաշտոնատարի միջոցով 2007-2009-ին պահանջել և մաս-մաս ստացել են առանձնապես խոշոր չափի կաշառք, բայց ենթադրյալ հանցանք կատարածներն այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել: Միջնորդն էլ տուժողի հորը վերադարձրել է կաշառքի միայն մի մասը:


«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացնելով, որ Ուզունյանը թոշակի է գնացել` Արագածոտնի մարզի դատարանի նախագահ Արթուր Մարգարյանն ասել է նաև, թե տեղյակ չէ` մինչև թոշակի գնալը նրան հարցաքննել են, թե ոչ: Իսկ դատարան, ըստ Մարգարյանի, իրավապահները չեն գնացել»:

Դիտվել է՝ 584

Մեկնաբանություններ