Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Մակրոնը հանդիմանել է Թուրքիային

Մակրոնը հանդիմանել է Թուրքիային
28.11.2019 | 22:05

Ֆրանսիայի նախագահը հանդիմանել է Թուրքիային՝ առանց դաշնակիցների համաձայնության, միակողմանի քայլեր ձեռնարկելու համար: «Անկարան չի կարող համերաշխություն ակնկալել ՆԱՏՕ-ից, երբ հարձակում է սկսում Սիրիայի դեմ և մեզ կանգնեցնում փաստի առաջ», -Փարիզում հայտարարել է Էմանուել Մակրոնը:


Հանդիպելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, Մակրոնը նաև պնդել է՝ դաշինքը առաջիկա հանդիպմանը պետք է քննարկի ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը ձեռք բերելու՝ Թուրքիայի որոշումը:
«Դաշնակիցները պետք է քննության առնեն՝ գործարքը չի՞ հակասում ՆԱՏՕ-ի օդային պաշտպանության համակարգին», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

Դիտվել է՝ 438

Մեկնաբանություններ